ԵՍ ՉՈՒՆԵՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
Մի անգամ Microsoft ընկերություն աշխատանք փնտրելու նպատակով դիմեց մի մարդ: Նրան հավաքարարի աշխատանք առաջարկեցին: Հարցազրույցից հետո նա լվաց հատակը, ավարտելուց հետո կադրերի բաժնի պետը ասաց նրան` «Մենք համաձայն ենք վերձնել ձեզ աշխատանքի, էլ. հասցեով կուղարկենք ձեր պարտականությունների և աշխատանքային գրաֆիկի ցուցակները»:
Այդ մարդը պատասխանեց, որ ինքը չունի ոչ Էլ. հասցե և նույնիսկ համակարգիչ: Բաժնի պետը զարմացած պատասխանեց` «Ով Էլ. հասցե չունի նա գոյություն չունի,իսկ ով գոյություն չունի նա արժանի չէ աշխատանքի»: Դուրս գալով սենյակից նա մտածեց թե ինչպես կգտնեմ աշխատանք գրպանումս ունենալով ընդամենը 10 դոլլար: Կորցնելով հույսը այդ թափուր տեղի, նա խորը մտածելուց հետ ուղեվորվեց բանջարեղենի խանութ: Գնեց մեկ արկղ պոմիդոր և սկսեց վաճառել այն բնակելի թաղամասներում, թակելով ամեն մի դուռը:Այն բանից հետո երբ նա վաճառեց ամբողջ արկղը նա նորից գնեց մեկ արկղ պոմիդոր և նորից սկսեց թակել դռները ու առաջարկել պոմիդորներ: Այդպիսի 3 արկղ վաճառելուց հետո նրա գումարի թիվը հասավ 60 դոլլարի: Նա հասկացավ, որ այդ աշխատանքով կարող է աշխատել գոյատեվելու համար գումար: Ամեն օր վաղ առավոտյան նա դուրս էր գալիս տանից վաճառելու և վերադառնում էր ուշ երեկոյան: Նրա կապիտալը այնպես արագ սկսեց շատանալ, որ նա կարողացավ իրեն թույլ տալ գնել մեքենա,հետո բեռնատար մեքենա: Որոշ ժամանակ անց նա արդեն ուներ մի ամբողջ բեռնատարների կայանատեղի, որով կատարում էր բանջարեղենի առաքում բնակարաններ: 5 տարի անց նա դարձավ ԱՄՆ-ի բանջարեղեն ներկրողներից խոշոր ընկերության տերը: Որպեսզի ապահովվի ընտանիքի ապագան նա դիմեց ապահովագրական ընկերություններից մեկին, որպեսզի ապահովվագրի իր ընկերությունը: Երբ ապահովագրության գործակալը խնրեց նրանից էլ. հասցեն նա պատասխանեց որ նա չունի էլ. հասցե: Գործակալը զարմացած ասեց` դուք կառուցել եք այսպիսի խոշոր ընկերություն և մինչև այժմ չունեք Էլ. հասցե, պատկերացրեք եթե դուք հիմա ունենայիք էլ. հասցե, ով կլինեիք հիմա…. Խորը մտածելուց հետո պատասխանեց` եթե ունենայի էլ. հասցե, ապա կլինեի հասարակ հավաքարար Microsoft ընկերությունում:

Լավ էր
ОтветитьУдалить