ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Մի անգամ ուսուցիչը հանձնարարեց աշակերտներին դասարան բերել մեկ դատարկ և մեկ հատ էլ կարտոֆիլով լի պարկ։ Աշակերտները պետք է յուրաքանչյուր կարտոֆիլի վրա գրեին այն մարդու անունը, ում չեն կարողացել ներել և լցնեն դատարկ պարկի մեջ։ Արդեն պարզ էր, որ շատերի պարկերը բավականին ծանր էին։ Այնուհետև ուսուցիչը հանձնարարեց կրել այդ պարկը ամենուր մի ամբողջ շաբաթ՝ գիշերը դնել մահճակալի կողքին, աշխատելիս՝ աշխատասեղանին և այլն։ Այդ պարկը անընդհատ կրելու անհարմարավետությունը ստիպեց աշակերտներին հասկանալ, թե հոգևոր առումով ինչքան ծանր բեռ են կրում ամեն օր՝ չներած վիրավորանքների համար։ Մարդիկ անընդհատ հիշում են այդ մասին, տառապում, և այդ հիշողությունները երբեք հանգիստ չեն տալիս։ 

Շուտով կարտոֆիլը սկսեց փչանալ և հոտել։ Եվ դա հրաշալի օրինակ եղավ աշակերտների համար, որպեսզի հասկանան այն գինը, որով վճարում են, երբ պահում են իրենց մեջ բացասական զգացմունքները։

Շատ հաճախ մենք մտածում ենք, որ ներումը պարգև է դիմացինին։ Դա ճիշտ է, սակայն մասնակի։ Այն նաև պարգև է հենց մեզ։ Մյուս անգամ, երբ մտքում անցնի "չեմ կարող ներել" միտքը, հիշեք, որ ձեր պարկը արդեն իսկ ծանր է։


0 մեկնաբանություն:

Отправить комментарий